10 տարուց ավել երազել եմ երեխա ունենալու մասին, բայց երբ հղիացա․․․Հիմա ստիպված եմ ընդհատել հղիությունս։ Ամուսնա-ցա 20 տարեկանում: Ես և Հայկը միմյանց շատ էինք սիրում, նա հիանալի մարդ է: Մեր երիտասարդ ընտանիքում ամեն ինչ շատ լավ էր, երկուսս էլ ունեինք աշխատանք, ապրում էինք մեր սեփական բնակարանում: Միայն մի խնդիր կար. չէինք կարողանում երեխա ունենալ:

Սկզբում մտածում էի, որ ժամանակի հետ կստացվի, սակայն 5 տարի անց ես այդպես էլ չհղիացա:Միայն այդ ժամանակ որոշեցի գնալ բժիշկի: Անվերջ անալիզ ներից և հետազոտու թյուններից հետո պարզ վեց, որ ամու սինս չի կարող երեխա ունենալ: Բայց մենք այնքան էինք երազում երեխայի մասին…Վերջապես մենք որոշեցին դիմել բժիշկի՝ արհեստական բեղմնավորում կատարե-լու նպատակով: Դա շատ ցավոտ էր, բարդ և թնակարժեք, սակայն այդ պահին մենք ոչ մի բանի ուշադրություն չէինք դարձնում, մեր նպատակը մեկն էր՝ ծնող դառնալ:
30 տարեկանում կատարվեց երազանքս՝ ես մայրիկ դարձա, ծնվեց մեր չքնաղ արքա յադուստրը:Դրանից հետո սկսվեցին մեր ի-րական դժվարությունները: Սկզբում հիվանդացավ ամուսինս,նրա մոտ հայտնաբերվեցին սրտի հետ կապված շատ լուրջ խնդիր-ներ, նա այլևս չէր կարողանում աշխատել, քանի որ հաշմադամություն ուներ: Հետո մահացավ քույրս, իսկ նրա 5 ամյա որդին մնաց որբ, և եթե չորդեգրեի, նրան մանկատուն կուղարկեին:

Բնականաբար, նման բան թույլ չէի տա: Տղան ունի առողջական խնդիրներ, իսկ դա նշանակում է, որ նրան պետք է անվերջ տա-նել տարբեր հետազո տությունների, և այդ բոլոր հոգսերն ընկան ինձ վրա: Իսկ այժմ, երբ ես ունեմ երկար սպաս ված նոր ածին դուստր, բուժման կարիք ունեցող 5 ամյա տղա և հիվանդ ամուսին, իմացել եմ, որ … հղի եմ:
Միայն թե բոլորովին ուրախ չեմ դրա համար: Մի ելք եմ տեսնում՝ աբորտ: Նույնիսկ ամուսնուս չեմ ասել, քանի որ ինքը կպնդի, որ նման բան չանեմ: Իսկ ես աշխատում եմ, որ կարողանամ պահել ընտանիքս, այլապես մենք չենք կարողանա ապրել:
Չգիտեմ, ինչպես վարվեմ, ո՞րն է ճիշտ…
