Տատիկս, քույրս և անգամ հարազատ մայրս դադարեցին շփվել ինձ հետ, երբ նրանց ասացի, որ․․․

Տատիկս, քույրս և անգամ հարազատ մայրս դադարեցին շփվել ինձ հետ, երբ նրանց ասացի, որ․․․Ես ար դեն 6 տարի է, ինչ ամուս-նալուծված եմ: Մինչ վերջերս դստերս հետ բնակվում էի վարձակալած բնակարանում: Նման որոշում ես ինքս էի կայացրել, քանի որ չէի ուզում նեղություն պատճառել մայրիկիս ու տատիկիս: Իմ աշխատավարձը բավականացնում է ինձ ու դստերս, բացի այդ կողքից այլ եկամուտ էլ ունեմ. երեկոյան ժամերին առցանց աշխատանք եմ կատարում:

Նախկին ամուսինս էլ ճշտապահ է ալիմենտների վճարման հարցում:6 տարվա աշխատանքիս արդյունքում կարողացա բնակարան գնել: Ճիշտ է, 1-սենյականոց է, քաղաքի ծայրա մասում է, ընդա մենը 30 քմ է, բայց միևնույնն է, մերն է: Հիմա կա րող եմ չանհանգս-տանալ վարձի մասին… կահավորել, նորոգել:Նշեմ, որ բաժանվել եմ ամուսնու դավաճանությունների պատճառով:

Պատահաբար իմացա, որ նա հավատարիմ չէ, իսկ երբ հայտնեցի հարազատներիս ամուսնալուծվելու իմ մտադրության մասին, նը-րանք բոլորը սկսեցին պնդել, որ սխալ եմ անում:Ոչ ոք ինձ չէր հասկանում, մեղադրում էին,ասում,որ իզուր եմ ընտանիքս քանդում… Հարազատ քույրս ինձ մի օր անհաջողակ անվանեց, իսկ մայրիկս անգամ չփորձեց պաշտպանել ինձ:

Տատիկս հաճախ օրինակ էր բերում մորաքրոջս աղջկան.

-Տես, Արմինեն խելոք-հնազանդ ապրում է ամուսնու հետ: Դե տղամարդ է, ոչինչ… Բոլորս էլ անցել ենք դրա միջոց, ինչ կարիք կա տունդ քանդելու: Գնա ու նստիր տեղդ…

Մայրիկս էլ ակնարկում էր, որ քույրս թեպետ երեխաներ չունի, բայց մեքենա ունի, լավ աշխատանք, հարուստ ամուսին: Ասում էր, որ ես ոչ մեկին պետք չեմ՝ բաժանված ու երեխաս էլ հետս:Ասել, որ ինձ համար ցավոտ էր այդ ամ ենը, նշա նակում է լռել:Բայց մեր վեր-ջին հանդիպումը կհիշեմ հավետ:Մայրիկս զանգեց ու պաշտոնական տոնով կանչեց իր տուն:

Այնտեղ էր նաև քույրիկս՝ իր «հարուստ» ամուսնու հետ: Պարզվեց, որ նրանք հիփոթեքով տուն են վերցրել 1.5 տարի առաջ, իսկ հի-մա քրոջս ամուսնուն հեռացրել են աշխատանքից, ու եթե չկատարեն հաջորդ վճարումը, նրանց ձեռքից կվերցնեն բնակարանը:

Նրանք խնդրում էին ինձ որոշ ժամանակ վճարել իրենց փոխարեն, իսկ հետո խոստացան վերադարձնել միանգամից ամբողջ գումա-րը, երբ նոր աշխատանք գտնի ու գումար հավաքի:

-Միևնույնն է դու հիմա վարձ չես տալիս: Կարող ես չէ՞ օգնել՞… -ասաց մայրիկս:

Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ մերժեցի: Բնականաբար, ես համոզված էի, որ իմ գումարը ոչ մեկ հետ չի տա: Դրա փոխարեն դստերս հետ կմեկնեմ հան գստի, ինձ համար մեք ենայի գումար մի կողմ կդնեմ, բայց օգնել մարդ կանց, ումից ստացել եմ կյանքիս ամենամեծ հարվածը՝ չեմ պատրաստվում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика