Որդիս չի ցանկանում ինձ հետ շփվել․․․Մի՞թե ծնողի համար կա դրանից դաժան հարված

Որդիս չի ցանկանում ինձ հետ շփվել․․․Մի՞թե ծնողի համար կա դրա նից դաժան հարված։Ես 68 տարեկ ան եմ: Շուտով կլր անա որ-
դուս 35 տարին: Մենք ապրում ենք հարևանությամբ: Բայց որդիս դադարել է շփվել ինձ հետ:Պատճառը չեմ կարողանում հասկանալ:
Շարունակ ինձ հարց եմ տալիս.

Ինչու՞ է այդպես, ո՞ր հարցում եմ սխալվել, ի՞նչն այնպես չեմ արել, որ որդիս այսօր չի ցանկանում ինձ հետ շփվել:Ես նրան միայնակ
եմ մեծացրել: Դեռ մա նկուց միշտ հարգանքով եմ վերաբ երվել նրան: Միշտ աշխա տել եմ լինել նրա ընկերը: Երբեք չեմ նախ ատել
ցածր գնահատական համար, փորձել եմ միշտը օգնել, շատ հարցերում առաջանորդվել եմ նրա ցանկությամբ:

Երբեք չեմ ճնշել նրան և չեմ ծանրաբեռնել իմ խնդիրներով:Երբ նա որոշեց ամուսնանալ, ես լուռ ընդունեցի նրա ընտրյալին, չնայած
որ նա ինձ հենց առաջին հայացքից դուր չեկավ, բայց ես բառ անգամ չասացի, նրա հետ որդիս էր ապրելու, ոչ թե ես:Երբ ծնվեց թոռ-
նիկս, ես ամեն կերպ ջանացի օգնել նրանց: Հարսիս հետ շավ հարաբերություններ ունենք: Եվ չեմ կարողանում հասկանալ, թե որն է
որդուս սառնության ու անտարբերության պատճառը:

Նա իմ տուն երբեք չի գալիս, նույնիսկ երբ զանգում եմ, հրավիրում եմ: Երբ ես նրանց տանն եմ լինում, ներս է մտնում, օտարի նման
բարևում ու անցնում է իր սենյակ:Երբեք չի հետաքրքրվում ինձանով, իմ առողջ ական վիճակով, բայց չէ որ ես միա յնակ եմ ապրում,
թոշակով և շատ բաների կարիք ունեմ, չնայած, որ երբեք նրան չեմ ասել իմ կարիքների մասին:

Նույնիսկ փորձել եմ 2 շաբաթ նրանց տուն չգնալ, բայց իմ մասին չհիշեցին ոչ տղաս, ոչ էլ հարսս:Մի քանի անգամ փորձեցի նրա հետ
անկեղծ զրուցել, հասկանալու համար պատճառը, բայց իզուր, նա անմ իջապես ձայնը բարձրացնում է և նյարդ այնանում: Ես չեմ ու-
զում որ, նա նյարդայնանա,բայց այս սառնասրտությունը սպանում է ինձ:Որքան կուզեի, որ նա մի օր սրտացավորեն հարցներ. «Ինչ-
պե՞ս ես մայրիկ», որքան կուզեի, որ նա գար, ինձ ուղղակի իր գիրկն առներ ու որդիական ջերմ համբույր տար:

Մինչև հոգուս խորքը ցավ եմ ապրում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика