Նախկին սկեսուրիս թույլ չեմ տալիս հանդիպի դստերս հետ, իսկ նա սպառնում է, որ կդիմի դատարան ու․․․Չգիտեմ ինչ անեմ
Ես ու նախկին ամուսինս ծանոթ ացանք, երբ երկո ւսս էլ 22 տարեկան էինք: Սկզբո ւմ ինձ թվաց, որ նա բարի, խել ացի, ընտանիքի
մարդ է: Ամուսնացանք, երեխա ունեցանք: Իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը. նա սկսեց գիշերները տուն չգալ, աշխատավարձի
կեսից ավելը ծախսել՝ ինձ համար անհասկանալի կերպով,մեր դստերը բացարձակ ուշադրություն չէր դարձնում, էլ չեմ ասում իմ մա-
սին:
Ես առավոտից երեկո տանն էի, մի կերպ էի հասցնում լվացք, մաքրո ւթյուն անել, ուտ ելու բան պատրա ստել, փոքր երեխայի հետ
շատ դժվար է:Մի օր էլ հոգնեցի անդադար սկան դալներից և ամուսնուս ուղղակի դուրս հան եցի տնից: Մենք ապրում էինք ծնող-
ներիս տանը, նրանք այլ երկրում են բնակվում:

Նախկին ամուսնուցս նույնիսկ ալիմենտ չպահանջեցի,որոշեցի նրանից մեկընդմիշտ ազատվել: Սկզբնական շրջանում գումարով օգ-
նեցին ծնողներս, իսկ երբ աղջիկս մի քիչ մեծացավ, նրան տարա մանկա պարտեզ և սկսեցի աշխատել: Ամուսնալո ւծությունից ան-
ցել է 2 տարուց ավել, և հանկարծ հայտնվում է սկեսուրս. նա դստերս հետ հանդիպումներ է պահանջում:
Գիտե՞ք ինչն է անհասկանալի ինձ համար, այս 3-4 տարվա ընթացքում նա երբեք չի հետաքրքրվել մեզանով, երեխայով, ես նրան տե-
սել եմ ընդամենը 5-6 անգամ, նա ինձ համար անծանոթ կին է: Ինչու՞ պետք է երեխայիս վստահեմ մեկին, ում չեմ ճանաչում: Այդպես
էլ ասացի նրան, ասացի, որ օտարներին թույլ չեմ տալիս մոտենալ դստերս:

Իսկ այսօր էլ նա զանգեց և ասաց, որ կդիմի դատարան, քանի որ երեխայի հետ հանդիպելու իրավունք ունի:Ստացվում է, ես երեխա
եմ ունեցել, ծնված օրվանից միայնակ պահել նրան, մեծացրել, երբ օգնության կարիք եմ ունեցել, նրանք չկային, իսկ հիմա հայտնվել
և իրավունքից են խոսում:
Ես հիմա շատ բարկացած եմ, մոտս պանիկա է սկսվել: Գուցե՞ որևէ մեկը գիտի, թե նման դեպքերում դատարանն ինչ որոշում է կա-
յացնում: Մի՞թե ինչ-որ մեկը կարող է ինձ ստիպել անել մի բան, ինչ չեմ ուզում:
