Մորս խնամելու պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ամուսնուս, երեխաներիս և աշխատանքս․․․Այժմ մնացել եմ մեն-մենակ
Այնպես ստացվեց, որ ստիպված եղա խնա մել հիվանդ ու ծեր մորս: Հենց սա դարձավ ամուսնուս, երեխա ներիս հետ կապը, նաև աշխատանքս կորցնելու պատճառ: Հիմա ուղղակի չգիտեմ, թե ինչպես շարու նակեմ ապրել: Մայրս հավերժ չէ, պետք է ապրել… Ամուսինս չհամակերպվեց որոշմանս հետ, իսկ ես ստիպված էի մայրիկիս բերել մեր տուն: Իսկ ու՞մ վրա թողնեի նրան:

Ես հո չէի կարող հիվանդ մորս թողնել միայնակ,նա նույնիսկ ամենապարզ կենցաղային հարցերը չի կարողանում լուծել: Սկզբնա-կան շրջանում ամուսինս շատ համբերատար էր, բայց ես տեսնում էի, որ նրա համար տհաճ է: Հետո նա սկսեց ուշ վերա դառնալ աշխա տանքից: Հետո ուշադ րություն դարձրեցի, որ հաճախ է հեռա խոսով ինչ-որ մեկին գրում: Մի գեղեցիկ օր էլ պարզ վեց, որ ուրիշ կին կա նրա կյանքում:

Որդի ներս ասացին, որ միա սին տուն կվարձեն ու կառան ձնանան: Որդիս ու ղիղ ասաց, որ իր համար անտանելի է մի տան մեջ ապրել անվերջ տրտն ջացող ու բողո քող տատիկի հետ, ով դեմենցիայի պատ ճառով նրանց հա ճախ նույնիսկ չի էլ հիշում:Արդ-յունքում մնացի միայնակ՝ առանց ամուսնուս ու երեխաներիս: Չգիտեմ, ինչպես ապրեմ, բայց դեռ ապրել ուզում եմ:

Ստացվում է, որ մորս օգնելով՝ քանդեցի ընտանիքս:Սա չափազանց ծանր է գիտակցել:Իսկ ամենա բարդն այն է, որ չեմ հասկա-նում՝ ճիշտ եմ արել թե ոչ:Բայց խիղճս թույլ չէր տա այլ կերպ վարվել:Ընտա նեկան խնդիր ներիս պատճա ռով միշտ տխուր էի, ձեռքերս թու լացել էին, ոչինչ չէի կարո ղանում անել ու արտաս վում էի… ու դրա պատճառով էլ ինձ հեռա ցրին աշխատանքից:
Հիմա մնացել ենք երկուսով… ու իմ կյանքը դարձել է անիմաստ:
