Մեր հարևանուհին մայրիկիս մոտ մի կապոց էր թողել ու ընդմիշտ հեռացել․ Նրա հեռանալուց միայն 10 տարի անց հիշեցինք դրա մասին ու բացեցինք այն․․․Տեսածից ուղղակի շոկի մեջ եմ
10 տարի առաջ մեր շենքո ւմ ապրո ւմ էին հիանալի հարևաններ։ Բոլորն իրար հետ մտերիմ էին, միմյանց տո ւն հա ճախ էինք գնում, շնորհավորո ւմ բոլոր տոները։ Հետո բոլորը հեռացան․ մեկը մեկնեց արտա սահման, մեկը վաճառեց տունը, ոմանք գյուղ գնացին․․․ Հիմա շատ նոր հարևաններ կան, ում նույնիսկ դեմքով չենք ճանաչում։Երրորդ հարկում իր որդու հետ ապրում էր մի կին, անունը Աննա։ Նա շատ էր վախենո ւմ, որ իր տղան կամուսնանա «սխալ, իրենց ոչ հարիր» աղջկա հետ։

Իսկ մենք բոլորս մտովի խղճում էինք նրա հարսին, որովեհտև տիկին Աննայի բնավորությունը շատ բարդ էր։Վերջապես Աննայի որդին որոշեց ամուսնանալ։ Տուն բերեց մի աղջկա՝ գեղեցիկ, երիտասարդ, մեծ կանաչ աչքերով։Նա բոլորիս դուր եկավ,բացի տի-կին Աննայից։ Նա առաջին օր վանից չսիրեց հարսին, բայց թույլ տվեց, որ երիտա սարդներն իր հետ ապրեն։Որդու ամուսնությու-նից երկու շաբաթ անց տիկին Աննան թղթով փաթաթ ված ինչ-որ տուփ բերեց մեր տուն։
-Այստեղ իմ բոլոր թանկարժեք իրերն են, պահեք ձեր տանը, խնդրում եմ։ Վախենում եմ, որ հարսս կարող է գողանալ ու վաճառել դրանք։Մայրս զար մացավ, բայց դե բարդ բան չէր խնդրում, այնպես որ համա ձայնվեց։ Մայիկս փաթեթը դրեց պահարանի ամե-նաբարձր դարակում ու մենք մոռա ցանք դրա մասին։Շուտով տիկին Աննան վա ճառեց տունը ու իրենք ընտանիքով տեղափոխ-վեցին Երևան։Նրանց հետ կապն ընդհատվեց։

Այս տարի մենք որոշեցինք վաճառել մեր բնակարանը, ու երբ գնորդ գտանք,որոշեցինք աղբը գցել բոլոր անպետք իրերը։ Պատա-հաբար գտանք նաև տիկին Աննայի փաթեթը։ Համոզեցի մորս, որ այն բացենք։ Ի զարմանս ինձ, դրա մեջ ոչ մի թանկարժեք բան չկար, միայն բիժուտերիա էր։ Սակայն մայրս վստահ էր, որ դրանք պետք է վերադարձնել տիրոջը։Ի վերջո ընդհանուր ծանոթնե-րի միջոցով իմացանք տիկին Աննայի նոր տան հեռախոսահամարը,նաև տեղեկացանք, որ նա 3 տարի առաջ հեռացել է կյանքից։ Մայրիկս գիտեր, որ երկու շաբա թից Երևան եմ գնալու գործո ւղման ու պնդեց, որ փաթեթը տանեմ ու տամ Աննայի որդուն։ Ես գործին պատասխանատվությամբ մոտեցա։
Տիկին Աննայի որդին ու նրա գեղեց կադեմ հարսը ինձ շատ ջերմ ընդունեցին․ նրանք երկու աղջիկ ունեին։ Եվ ինչը բավականին տարօրինակ է, այսօրվա բարեկեցիկ կյանքին նրանք հասել են հենց այդ աղջկա շնորհիվ։Տիկին Աննան հարսին չէր սիրում, բայց հենց նրա ջանքերի ու խելքի շնոր հիվ են նրանք այսօր ապրում Երևանում՝ սեփական բնա կարանում։ Երբ ես տվեցի զարդերով փաթեթը, որդին նայեց ու ձեռքով թափ տվեց, ասաց, որ կարող էի ինձ նեղություն չտալ, անպետք իրեր են։Իսկ ահա հարսը վերց-րեց ձեռքիցս տուփը ու շնորհակալություն հայտնելով ասաց․
-Աղջիկներս տատիկից հիշատակ կունենան։ Շնորհակալ եմ անհանգստության համար։ Որքան տարբեր են մարդիկ․․․
