Մայրս ծախեց ինձ դեռ մանուկ հասակում․ 17 տարեկան էի երբ հղիացա ու ինձ տարան ծննդատուն հղիությունս ընդհատելու․․․«Գ-ի մայրը լույս աշխարհ է բերել նրան 16 տարեկանում և մի կլորիկ գո ւմարի դիմաց թողել հիվանդանոցում՝ խնդր ելով քույրերին` կորց-նել երեխային հնարավորինս հեռու,սակայն հիվանդանոցի աշխատող քույրերից մեկը,ում աստված զրկել էր երեխա ունենալու պար-գևից, որդեգրում և մեծացնում է աղջկան:

17 տարեկանում աղջիկը ընկեր ուներ,ում հետ մեծ հույսեր էր կապում,ապագա կառուցում:Նա հարուստի տղա էր և խելագարի նը-ման սիրում էր աղջկան, այնքան, որ չսպասեց նրա ուսումն ավարտելուն և հայկական ավանդական մեթոդով փախցրեց նրան: Նը-րանք արդեն մեկ ամիս էր ինչ միասին ապրում էին տղայի ամառանոցում:
Գ-ն հղի էր և պատրաստվում էր լույս աշխարհ բերել երկվորյակների, երբ նրանց մոտ եկավ տղայի հայրը և ստիպեց որդուն ընտրել աղջկա և հարստության միջև:Տղան ընտրեց հարստությունը. աղջիկը մնաց միայնակ:Այդ դեպքից հետո երկար ժամանակ աղջիկը չէր կարողանում տուն վերադառնալ, սակայն վերջապես ուժ հավաքեց իր մեջ և վերադարձավ մոր մոտ:

Մայրը ընդունեց նրան և համաձայնեց պահել և մեծացնել փոքրիկներին:Որոշ ժամանակ անց Գ-ին զանգահարեց «ամուսինը» և ա-սաց, որ ուզում է վերադարձնել իր ընտանիքը և խնդրեց աղջկան հիվանդանոց գնալ իր հետ՝ ստուգումների: Աղջիկն ուրախացավ և ընդունեց տղայի առաջարկը, սակայն երբ հասավ հիվանդանոց պարզվեց, որ նրան ամենևին էլ ստուգումների չեն տանում, այլ` ա-բորտի: Աղջիկը փախավ հիվանդանոցից:
Դեպքից 6 տարի անց նա ամուսնացավ և ունեցավ մի տղա:Այժմ նա երջանիկ ապրում է իր զույգ աղջիկների և տղայի հետ»:
Թող, որ մեր իրականության մեջ այլևս երբեք չլինեն նման պատմություններ:
