Կոշիկի խանութի դիմաց մի երեխա ոտաբոբիկ կանգնած դողումէր․Մարդիկ անցնում էին նրա կողքով ու կարծես չէին նկատում․ Հանկարծ մի կին մոտեցավ նրան․․․
Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր ի խանո ւթի դիմաց՝ նայելով պատո ւհանից և ցրտից դողալով:Մի կին մոտեցավ նրան և ասաց.
-Փոքրիկ ջան, ինչու՞ ես այդքան լուրջ նայում պատ ւհանից:
-Ես Աստծուն խնդրո ւմ էի, որ ինձ մի զույգ կոշիկ նվիրի:
Կինը բռնեց նրա ձեռքից և մտավ խանութ, աշխա տողին խնդրեց, որ 6 զույգ գուլպա բերի երե խայի համար:Հետա նա հարցրեց, արդյոք նրան կարող են ջուր և սրբիչ տալ:

Աշխատողները կատարեցին խնդրանքը, կինը տարավ երե խային դեպի խանութի ետնամասը և, հանելով ձեռնոցները, իջավ ծն-կների վրա, լվաց նրա ոտիկները և չորա ցրեց սրբիչով:Երեխայի ոտքերին գուլպաներ հագցրեց, գնեց կոշիկներ և տոպրակի մեջ դնելով նաև գուլպաները՝ տվեց այն երեխային: Նա շոյեց երեխայի գլլուխը և ասաց.
-Փոքրիկ ջան, անկասկած դու հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում:
Երբ նա պտտվեց, որ գնա, զար մացած տղան բռնեց նրա ձեռքից և, արցո ւնքոտ աչքերով նայելով կնոջ դեմքին, ասաց.
-Դուք Աստծո կինն ե՞ք…
