Կասկածելի երիտասարդի հետ ավտոբուս բարձրացավ մոտ 3 տարեկան մի երեխա․ Երբ վարորդի աչքը ընկավ երեխայի ոտքե-րին, նա առանց երկար մտածելու զանգեց ոստիկանություն․․․
Կալիֆորնիայի բնակիչ Թիմ Ուոթսոնն աշխատում է որպես ավտոբուսի վարրոդ և ամեն օր հազարավոր մարդկանց է տեսնում։ Թվում է, թե նա սովորական աշխատող է, սակայն իրականում տղամարդը հերոս է։Այդ օրը Թիմը սովորականի պես վարում էր ավտոբուսը։ Միլ պիտաս քաղաքում ավտոբուս անսովոր զույգ նստեց․ մոտ 20 տարեկան երիտասարդ էր, բռնած էր փո րիկ երե-խայի ձեռքից, ով, ակնհայտ էր, որ քիչ առաջ արտասվել է։ Տարօրինակ զույգը գրավեց վարորդի ուշադրությունը։
-Ես զգացի, որ մի բան այն չէ, քանի որ փոքրիկն ակնհայտ վախեցած տեսք ուներ,-հիշում է մեր պատմության հերոսը։ Որոշ ժա-մանակ անց վարորդի կասկածները հաստատվեցին․․․

Ռադիոյով հաղորդեցին, որ 1 ժամ առաջ Միլպիտասի գրադարանից 3-ամյա երե խայի են шռևանգել։ Մինչ մայրը մի քանի վայրկ-յանով շեղվել է, փոքրիկն անհետացել է։ Ըստ վկաների, տղային տարել է սևամորթ երիտասարդ։ Դրան հաջոր դեց երեխայի և ա-ռևանգողի արտաքինի մանրամասն նկարագրումը։
-Նրանք նստած էին սրահի վերջում, այդ պատճառով էլ չէի կարողանում տեսնել, արդյոք տղան համապատասխանում է նկարա-գրությանը թե ոչ։ Որպեսզի համոզվեմ, սակայն կասկածներ չառաջացնեմ, մի խորամանկություն մտածեցի,-պատմում է Թիմը։

Թիմը ձևացրել է, իբր իրեն զանգահարել է մի քանի կանգառ առաջ իջած ուղևորը և ասել, որ ավտոբուսի մեջ է մոռացել պայու-սակը։ Վարորդը հայտնել է ուղևորներին կորստի մասին և սկսել այն իբր թե որոնել սրահում՝ զննելով ամբողջ ավտոբուսը և նա-յելով նստարանների տակ։ Սակայն վարորդի իրական նպատակն էր երեխային հասնելը և տեսնելը, թե նա ինչ կոշիկներ է հագել։
-Ռադիոյով հայտնեցին, թե երեխան ինչ հագուստով և կոշիկներով էր։Վարոր դական տեղից չէի կարող տեսնել բոլոր դետալները, և վստահ չէի, որ նա առևանգած երեխան է։ Բայց երբ տեսա փոքրիկի գծավոր շորտերն ու կարմիր կոշիկները, որոնց մասին հա-ղորդել էին ռադիոյով, կասկածներս հաստատվեցին։

Թիմն այդ պահին չի ասել, որ ճանաչել է հшնցш գործին։ Շարունա կել է «կորցրած պայուսակի որոնումները» և վերադարձել իր տեղը։Արդեն ճանապարհ ընկնելով՝ զանգահարել է ոստիկшնություն և հայտնել, որ երեխան և երիտասարդն իր ավտոբուսի մեջ են։ Հենց հաջորդ կանգառում նրանց դիմավորել է ոստի կանությունը և ձերբակալել հшնցшգործին։ Նա 23 ամյա մուրաց կան էր, անունն էր Ալֆոնսո Էդդինգթոն։
Ողջ և առողջ երեխային փոխանցեցին մորը, իսկ Թիմը բոլորի աչքերում իսկական հերոս դարձավ։
