Վերջերս գնացել էի ընկերուհուս ծննդյան տարեդարձին։ Պատմեմ թե ինչ տեղի ունեցավ։Ընկերուհիս աղջիկ ու-նի, 12 տարեկան է։ Հյուրերից մեկը եկել էր իր 4-ամյա որդու հետ։Չարաճճի երեխա էր,անդադար վազվզում էր,բազմոցին բարձրանում,իջնում, դարակ ները բացում, հյուրերի գիրկը բարձրանում։
Վազում էր սեղանի շուրջ, ուտելիքը գցում հատակին, աթոռների տակ մտնում․․․Մի խոսքով, խանգարում էր բո-լոր հյուրերին, իսկ մայրը կարծես ոչ մի վատ բան չէր տեսնում դրանում։Երբ հյուրերը չդիմացանու մի քանի նը-կատողություն արեցին երեխայի մորը, վերջինս բռնեց նրա ձեռքից,տարավ սենյակ ու միայնակ վերադարձավ։Կինը բոլորին վստահեցրեց,որ ամեն ինչի կարգին է, իր որդին խաղում է տան տիրուհու 12 տարեկան դստեր հետ։

Հետո ամեն ինչ սովորականի պես անցավ։ Երբ 1-2 ժամ անց պատրաստվում էինք գնալ, այդ կինն էլ մտավ սեն-յակ՝ որդու հետևից ու հայտնաբերեց, որ նա միայնակ էր ամբողջ ընթացքում։Առավոտյան զանգեց ընկերուհիս ու պատմեց, որ այդ երեխան կոտրել է իր դստեր պլանշետը, մինչ սենյակում է եղել։
Հիմա երեխայի մայրը հրաժարվում է նոր գաջեթ գնել, քանի որ չի տեսնում իր մեղքը։ Նա ասում է, որ իր տղան 12-ամյա աղջկա հետ էր, ուրեմն նա է մեղավոր, որ թողել ու գնացել է սենյակից։ Ասաց,որ կպատժի որդուն, բայց ուրիշ ոչինչ անել չի կարող։

Հոբելյառը պնդում է,որ իր աղջիկը պարտավոր չէր հետևել ուրիշի երեխային։Բնականաբար,նրանք լավ վիճե-ցին,բայց համաձայնութ յան այդպես էլ չեկան։Ի՞նչ եք կարծում, ով է մեղավոր այս իրավիճակում։
