Ընկերուհիս ինձ հրավիրեց իր տարեդարձին ու խինկալի և լոլիկ հյուրասիրեց․․․Ես շոկի մեջ եմ, մի՞թե ծնունդը այդպես են նշում

Ընկերուհիս ինձ հրավիրեց իր տարեդարձին ու խինկալի և լոլիկ հյուրասիրեց․․․Ես շոկի մեջ եմ, մի՞թե ծնունդը այդպես են նշում

Օրեր առաջ գնացել էի ծննդյան տարեդարձի: Ինչպես ասում են, ամեն ինչ մինիմալ ոճով էր արված:Չէ,ես իհարկե բկլիկ չեմ, բայց որ գնում եմ խնջույքի, պատրաստ եմ լինում տոնական սեղանի:Մի քանի օր առաջ զանգեց ծանոթս: Ասում եմ ծանոթ, քանի որ Էմմայի հետ ժամանակին աշխատել եմ նույն տեղում:

Այդ ընթացքում մտերիմ էինք, շփվում էինք աշխատավայրո ւմ, խնջույքների էինք գնում: Բայց մի տարի առաջ դուրս եմ եկել այդ գործից, և ինքնըստինքյան մենք սկսեցինք քիչ շփվել:Վերջին կես տարվա ընթացքո ւմ ընդհան րապես չէինք հանդիպել: Եվ հան-կարծ զանգեց Էմման.

-Ողջույն, երկու օրից իմ ծննդյան օրն է: Արի, կնստենք, կխոսեքն, կնշենք:

-Իսկ էլ ո՞վ է գալու:

-Եվս երկու աղջիկ, Աննային երևի հիշում ես, իսկ մյուս աղջիկն էլ հիմա քո տեղն է աշխատում: Առիթ է, նրա հետ էլ կծանոթա-նաս:

-Լավ, կգամ, այդ օրը շուտ եմ վերջացնում աշխատանքս:

Այնպես ստացվեց,որ խանութները շրջելու ժամա նակ չունեցա, դրա համար էլ մի ծրար գնեցի,մեջը դրեցի 10 000 դրամ:Դե մտա-ծեցի, որ տանն է նշում,դրանից ավել գումար նվիրելու կարիք չկա:Գնում եմ Էմմայի տուն: Տեսնում եմ, նրա հագին գիշերազգեստ է: Դա, անկեղծ ասած, մի քիչ զարմացրեց ինձ:

Բաճկոնս հանում եմ, մտնում հյուրասենյակ: Տարօրինակ էր, բայց նո ւյնիսկ փոքր սեղան չկար: Ծիծաղելով հարցնում եմ, թե որ-տեղ է տոնական սեղանը: Իսկ Էմման կիսաձայն ասում է, որ արագ սեղան կգցի:Նա փոքր սեղ անը հրում է բազմոցի մոտ և ա-սում.

-Արի գնանք խոհանոց, ես մի բան կպատրաստեմ:

Էմման հացամանից վերցնում է միակ հացը և 4 հատ լոլիկ: Կտրատում է երշիկը և դնում ափսեի մեջ: Հետո կտրատում լոլիկը, աղ ցանում և դնում տոնական սեղանին:

Հետո Էմման կաթսայով ջուր դրեց կրակին և ասաց.

—Հիմա պելմենիներն էլ պատրաստ կլինեն:

Կես ժամ անց մեր շքեղ սեղանը պատրաստ էր. լոլիկ, երշիկ, հաց և խանութից գնված պելմենի:Երբ եկան մյուս հյուրերը, նրանց հայացքից հասկացա, որ իրենք էլ են…մեղմ ասած…զարմացած:Կարծո ւմ եմ, դա անհարգալից վերաբերմունք էր մեր հանդեպ: Եթե Էմման տարեդարձը նշելու գումար չուներ,կարող էր ուղղակի ոչ ոքի չհրավիրել: Կամ ասել, որ հրավիրում է միայն սուրճ խը-մելու: Իսկ այսպես…շատ տհաճ նստվածք մնաց…Եվ այո, ես ափսոսում եմ իմ նվիրած 10 000 դրամը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика