Երեկ գնացի մանկապարտեզ երեխայիս վերցնելու, բայց նա այնտեղ չէր․․․Սարսափած զանգեցի կնոջս։Այս պատմությունը գուցե և ծիծաղելի է, բայց ստիպում է մտածել։ Այն ինձ պատմել է ընկերո ւհիս՝ Էլինան։ Կարծո ւմ եմ, նրանք ամուսիններով դեռ երկար կհի-շեն։
Բանն այն է, որ Էլինայի ամո ւսինը շատ զբաղված մարդ է։ Առա վոտից մինչ ուշ երեկո աշխատո ւմ է, երբեմն նույնիսկ հանգստյան օրերին է ստիպ ված լինում գնալ գործի։ Մի խոս քով, երեխան և կեն ցաղը Էլինայի պատասխանատվո ւթյան տակ են։ Մի օր կինը պիտի գնար ատամնաբույժի մոտ և խնդրել էր ամուսնուն, որ երեխային շուտ բերի տուն։ Արդյոք Էլինան կարող էր ենթադրել, թե ինչ կլիներ հետո․․․

Իհարկե ոչ։Ամուսինը ժամը 4-ին գնում է մանկապարտեզ, մտնում խումբ, հայացքով փնտրում որդուն, բայց չի գտնում։ Կանչում է դաստիրակին․
-Ուզում եմ Արթուրին տանել տուն․․․
-Ի՞նչ Արթուր։
-Գրիգորյան։
-Բայց մեզ մոտ նման երեխա չկա։
Հոր մոտ, բնականաբար, շոկ է։ Փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել, մանկապարտեզի վարիչը նույնպես միջամտում է, ինչ-պե՞ս կլինի, որ երեխա անհետանա։ Ի վերջո պարզում են, որ Գրիգորյան Արթուր եղել է, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ ավարտել է մանկապարտեզը և գնացել է առաջին դասարան։

Հայրը շատ «լավ և հաճելի» խոսքեր լսեց իր հասցեին, զանգեց կնոջն ու իմացավ դպրոցի հասցեն։Հայրն այնքան էր տարվել աշխա-տանքով, որ մոռ ացել էր այն փաստը, որ իր որդին հաճախում է երկարօրյա դպրոց։Աշխատանքը աշխա տանք, բայց ընտա նիքի մասին ոչ մի դեպքում մոռանալ չի կարելի։ Աշխա տանքը չպետք է դառնա կյանքի իմաստ և զբաղեցնի ժամա նակի մեծ մասը, եթե նույնիսկ այն բարձր վարձատրվող է և հետաքրքիր։
