Երեկոյան ուշ ժամ էր, տուն էի վերադառնում, երբ մի մեքենա կանգնեց կողքիս, իսկ վարորդը պահանջել նստել մեքենան․․․
Սովորում էի ավարտա կան դասարա նում։ Ամեն օր ինչ-որ նախապատր աստական աշխատանքներ էինք անում, և հաճախ այն պես էր ստացվում, որ ձմռ անը տուն վերադառ նալուս ժամերին արդեն մութ էր լինում։Այդ օր շատ լավ եմ հիշում․ ամբողջ դասա րանով հորինում էինq մեր ավար տական երեկոյի երգի խոս քերը։ Նորից ուշ դուրս եկա և քայ լեցի տուն տանող իմ սովո րական ճանապարհով։
Չէի վախենում, քանի որ մտածում էի, որ ինձ հետ ոչ մի բան էլ չի պատահի։ Հանկարծ տեսնում եմ, որ նստարանի մոտ մի շուն է նստած։ Նկատելով ինձ՝ նա վազեց մոտս։ Սկսեց կողքովս քայլել, նույն իսկ չէր հաչում։Սկզբում վախեցա, բայց հետո հաս կացա, որ բարի շուն է։
-Սիրուն շունիկ, ու՞ր են քո տերերը, որտե՞ղ ես ապրում։
Որ ժամա նակն արագ անցնի, սկսեցի խո սել շան հետ, ինձ թվում էր, որ նա ինձ հաս կանում է։ Չնկա տեցի, թե ինչպես անցանք ճանապարհի կեսը։Հանկարծ ինձանից մի քանի քայլ այն կողմ մի մեքենա կանգնեց․ բացվեց դուռը, մեջից բարձր երաժշտություն լսվեց։ Մի երիտա սարդ իջավ, և ես նկատեցի, որ մեքե նայի մեջ էլի տղամարդիկ կային, բո լորը բարձր խոսում և ծիծաղում էին։ Երիտա սարդը մոտեցավ ինձ, քաշեց ձեռքիցս և գոռա լով ասաց, որ նստեմ մեքենան։ Նայեցի շուրջս․ ոչ ոք չկար․․․

Հայացքս ընկավ շան վրա․ տեսա, որ կատաղած մոտենում է երիտասարդին․․․ հետո սուր ատամներով բռնեց նրա ոտքը։ Երիտա սարդը շանը մի կերպ հրեց և վազելով նստեց մեքե նան ու հեռացավ։Էլ չեմ հիշում, թե ինչպես հասա տուն։ Հետո երկար գրկել էի շանը, շոյում նրան․․․ Տարա տուն, կերակրեցի, բայց նա կանգնեց դռան առաջ և սկսեց հաչալ։ Հաս կացա, որ ուզում է դուրս գալ։ Դա մեր առաջին և վերջին հանդիպումն էր։ Երբ տատիկս իմա ցավ տեղի ունեցածի մասին, ասաց․
—Դա քո պահապան հրեշտակն է եղել, բալիկս։
Ես հավատում եմ տատիկիս․․․
