Գնա և ամուսնուցդ ներողություն խնդրիր, չեմ հասկանում դժվա՞ր է,-ասաց սկեսուրս, երբ․․․
Նրա բոլոր հարցերն ավելի նման են պահանջի, քան հարցի: Նա ստիպում է գնալ և ներղու թյուն խնդրել, չնայած, որ բոլորովին էլ մեղավոր չեմ:Ամուսնուս հետ արդեն 12 տարի միասին ենք ապրում: Ունենք երկու դուստր, բայց ամուսինս ինչպես կար մայրիկի փոքրիկ տղա, այդպ ես էլ մնացել է: Նա ինքն իր համար երբեք կաթսայից պատ րաստի ուտելիք չի լցնի ափսեի մեջ, հաց չի կտրի, շաքարավազով թեյը չի խառնի: Մինչ ամուսնանալը նրա համար ամեն ինչ արել է մայրը, հիմա էլ այդ պարատականությունն ինձ է անցել:
Սկզբում շատ էի ուրախանում, որ սկեսուրիս հետ ենք ապրում: Նա ինձ օգն ում էր երե խաների հարցում, հետո երբ դո ւրս եկա աշխա տանքի, նրանց վերցնում էր մանկապարտեզից, տանում խմբակների: Երեխաներս էլ տատիկին են սիրում:Ի սկզբանե ոչ մեկին չէի պատասխանում, ձայն չէի հանում, բայց ամուսինս աստիճանաբար ավելի անամոթ և ծույլ է դառնում: Գալիս է աշխա տանքից, ընկնում բազմոցին և պահանջում սա բերել, այն տանել…

Եվ դա այն դեպքում, երբ ես էլ եմ աշխատում:Վերջին անգամ վիճեցինք նրա տաբատի պատճառով: Նա կյանքում արդուկ չի բռ նել: Գոռաց ինձ վրա, որ արդուկեմ, իսկ ես էլ այդ պահին երեխներին էի հագցնում, ուշանում էին դպրոցից, ես էլ՝ աշխատանքից: Սկեսուրս քնած տեղից վեր թռավ, վազելով եկավ, որ արդուկի որդու տաբատը, միայն թե «խեղճը» իրեն նեղություն չտա: Ամու սինս այդ դեպ քից հետո արդեն 4 օր ինձ հետ չի խոսում, չնայած, շարո ւնակում է օգտվել իմ ծառայություններից: Բայց ունենք փոքրիկ հաղթանակ, նա մի անգամ ինքն իր համար թեյ լցրեց:Սկեսուրս երեկ ասում է.
—Գնա, ամուսնուցդ ներողություն խնդիր, մի՞թե դժվար է:
—Դժվար է, հոգնել եմ: Նրան սովորեցրել եք, որ կինը պիտի սպասուհի լինի, իսկ ես էլ ուժ չունեմ:
—Դե դու տես, հետո ուրիշին կգտնի, կզղջաս:
—Դե թող փնտրի, էլ իմ նման հիմարի դժվար գտնի: Էլ չեմ պատրաստվում ներողություն խնդրել, եթե մեղավոր չեմ:
Սկեսուրս նման պատաս խան չէր սպասում: Նեղացավ, գնաց սենյակ: 12 տարվա մեջ ամուսինս ոչ մի անգամ ներղո ւթյուն չի խնդրել, նույնիսկ եթե լո ւրջ նեղացրել է: Իսկ հիմա այնքան կսպասեմ, որ հասկանա: Բայց չգիտեմ, դա որքան կտևի:
