Ավտոբուս բարձրացան 2 երեխա՝ 12-13 տարեկան կլինեին․․․Ախպեր բա որ չվերցնեն, կասես որ 15 ես, չասես որ 13 ես

Ավտոբուս բարձրացան 2 երեխա՝ 12-13 տարեկան կլինեին․․․Ախպեր բա որ չվերցնեն, կասես որ 15 ես, չասես որ 13 ես։Ավտոբուսը կանգնեց կանգառում, բարձրացան 2 տղա երեխա: Կլին եին մոտ 12-13 տարեկան: Ավտոբո ւսը շարժվեց, նրանք կանգնած էին առ-ջևում՝ վարորդին մոտ, ինձանից գրեթե մեկ քայլ հեռավորության վրա: Եվ ես լսեցի նրանց զրույցը.

-Ապեր, բա որ չվերցնեն, մի ասա, որ 13 ես, կասես 15 -ես ու մի քիչ էլ քեզ կձգես, որ բոյով երևաս, — ասաց նրանցից մեկը ու ուսերը վեր քաշելով ցույց տվեց՝ ինչպես պիտի կանգնի, որ տարիքից մեծ երևա:

Ես ակամ այից լարեցի ուշադրո ւթյունս: Մյուս տղան ասաց.

-Եթե չվերցնեն, շատ կխնդրեմ, մամայի դ եղերի գումարը արդեն վերջանում ա, բանվորություն էլ կանեմ, մենակ թե աշխատանքի վերցնեն:

Ես շոկ ապրեցի, պատրաստ էի նրան գրկել, ակամայից աչքերս լցվեցին, երանի կարո ղանայի օգնել քեզ: Հաս կացա, որ նա ամեն գնով ուզում էաշխատանքի անցնել՝ մայրիկին օգնելու համար: Հաջորդ կանգառում պատրաստվում էին իջնել, գրպաններից դուրս բերեցին մանրադրամները և սկսեցին հաշվել՝ 10-20 դրամներ: Սիրտս մ ղկտաց: Կան գառում մոտ եցան, որ վճարեն, վարորդն ա-սաց.

-Իջեք, տղերք, հարկավոր չի, բայց սպասեք, գրպանից հանեց 5000 դրամանոցն ու ասաց, -էս էլ իմ կողմից կավելացնեք մամայի դե ղերի համար: Վարորդը ինձ պես լսել էր ու հասկացել ինչն-ինչոց է: Ես շ ոկի մեջ էի: Տղաները ամաչելով՝ վերցրինգումարը և իջան:

Ցավում եմ, որ չկարողացա օգնել տղաներին, կոմունալներն ու ապառիկները մուծել էի ու գրեթե դատարկ գրպանով վերադառնում էի տուն: Մտքումս այնքան եմ օրհնել վարորդին: Մինչև ուշ երեկո հուզմունքից տեղս չէի գտնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика