Առավոտյան բջջայինիս անծանոթ համարից զանգ ստացա․ Զանգողը մի կին էր․․․Զարմացա, երբ վրդովված հարցրեց, թե ով եմ ես
Առավոտյան անծանոթ համարից զանգ ստա ցա: Պատասխ անեցի, և զրո ւցակցիս առաջին հարցն էր․ «Ո՞վ ես դու», ինչին ես, բնա-կանաբար, պատասխանեցի.
— Իսկ դու ո՞վ ես:
Ի պատասխան դրան՝ իմ մասին հետաքր քիր շատ բան իմացա, իսկ վերջում էլ ստացա ամենա անսպասելի հարցը.

— Ինչո՞ւ ես զանգում ամուսնուս:
Ես արդեն լիարժեք արթ նացա և հարցրի.
— Ի՞նչ ամուսին:
— Իմ ամուսնուն՝ Արմենին:
— Բայց Արմենն իմ ամուսինն է:
Եվ ինձ վրա այնպիսի անեծքներ թափվեցին, որ ես չէի կարո ղանում գոնե մի բառ ասել:Մենք էլի 5 րոպե անի ծեցինք միմյանց, մինչև ինձ և հակառակորդիս մոտ հիս տերիա սկսվեց, և մենք անջատեցինք հեռա խոսները: Ես զանգեցի ամո ւսնուս և ասացի, որ լուրջ դեպք է եղել: Նա շնչակտուր տուն եկավ և հենց դռան մոտ ասացի.
— Այդ ինչպե՞ս ես հասցնում… Ուրեմն՝ երկու ընտանիք ունե՞ս…

Ամուսինս սկզբում ոչինչ չէր հասկանում, իսկ երբ կարողացա պատմել, ծիծաղից ընկավ գետնին:Պարզվեց, որ երեկոյան, երբ ես ար-դեն քնած էի, իմ հեռախոսից զանգել էր ընկերոջը, ում անունը նույնպես Արմեն է: Այսօր նրա կինը ամուսնու հեռախոսի մեջ անծա-նոթ համար էր տեսել և զանգել, որ պարզի, թե ով էր:
Երբ ամեն ինչ պարզվեց, մենք երեկոյան հանդիպեցինք և դեռ երկար ծիծաղեցինք:Ահա այսպիսի իրական զավեշտալի պատմութ-յուն:
