Ամուսինս ինձ ստիպեց դուրս գալ աշխատանքից․․․Մի քանի տարի անց նա մի բան ասաց, որը քանդեց մեր համերաշխ ընտանիքը

Ամուսինս ինձ ստիպեց դուրս գալ աշխատանքից․․․Մի քանի տարի անց նա մի բան ասաց, որը քանդեց մեր համերաշխ ընտանիքը

Ես սովորական, աշխատող և ոչ այնքան հարուստ ընտանիքից եմ, ծնողներս չունեն բարձրագույն կրթություն: Այդ իսկ պատճառով ես միշտ ցանկացել եմ ավելին ձեռք բերել, որպեսզի նրանք հպար տանան ինձով: Մի խոսքով, պատան եկությունից ես հավ ակնոտ, վճռական էի և գիտեի, թե ինչպես պետք է հասնեմ իմ նպատակներին:Հայրս մինչև վերջ էլ չէր հավատում, որ ես ինքս կկարողանամ համալսարան ընդունվել, մայրս էլ առանձնապես չէր աջակցում ինձ: Բայց ես կարողացա:

Ընդունվեցի տնտեսագիտության ֆակուլտետ: Ես Ռոբերտին հանդիպեցի,երբ ավարտեցի համալսարանը: Նա աշխատում էր որպես մեխանիկ` այն սերվիզում որտեղ ես և ընկերս տարել էինք նրա մեքենան:Երիտասարդ, գեղեցիկ, հումորի զգացումով, ինչ֊ որ բան ասես բորբոքվեց մեր մեջ: Նա միանգամից գտավ հեռախոսիս համարը և մենք սկսեցինք հանդիպել։ Նա ասում էր ինձ, որ մայրը նրան միայնակ է մեծացրել, ուստի որևէ բարձրագույն կրթության մասին խոսք անգամ չէր կարող լինել:

Նա սկսել էր աշխատել վաղ տարիքից, որպեսզի օգնի մորը և ապահովի ինքն իրեն: Իսկ այս աշխատանքով նա լավ գումար էր վաս-տակում: Մենք երկար ժամանակ հանդիպեցինք: Ես Ռոբերտին ասում էի, որ չեմ շտապում ամուսնանալ, ցանկանում եմ կարիերա ստեղծել, և ձեռք բերել սեփական տուն:Մենք սիրում էինք միմյանց: Ես նրա մեջ տեսա այդ իսկական տղամարդուն` հուսալի, աշխա-տասեր, հոգատար, բարի սրտով:

Նա ուշադիր էր իմ նկատմամբ,կազմակերպում էի ռոմանտիկ ընթրիքներ,անակնկալներ,նվերներ`թեև էժան,բայց շատ սիրուն: Մենք հաճախ էինք զբոսնում: Այս ընդացքում ես ավարտեցի համալսարանը և ընդունվեցի աշխատանքի։Երբ ես սկսեցի բավականին լավ գումար աշխատել, մենք որոշեցինք բնակարան վարձել և ապրել միասին։ Մեկ տարի երջանիկ ապրելուց հետո ես մտածեցի, որ նա իմ կյանոքի ընկերն է, և երբ նա ինձ ամուսնության առաջարկ արեց ես առանց մտածելու համաձայնեցի։

Մենք ամուսնացանք, արդեն երկուսս էլ բավա կանին բարձր աշխատ ավարձ էինք ստանում, և որոշե ցինք վերցնել հիպոտ եքային վարկ։ Ռոբերտը պլանավորել էր բացել իր սեփական ավտոսերվիզը, բայց դրա համար նույնպես շատ գումար էր պետք։ Հիպոտեքա-յին վարկը վերցրեցինք, նա իր գործի համար վերցրեց առանձին վարկ։ Ամեն ինչ շատ լավ էր և այդ ժամանակ նա սկսեց խոսել երե-խայի մասին` ասելով, որ պահը հասել է և, որ միայն նրա աշխատավարձով էլ ամեն ինչ կհասցնենք։

Ես շատ էի վախենում աշխատանքս կորցնելու համար, քանի որ ընդունվելու ժամանակ տնօրենս զգուշացրել էր, որ իրեն ֆիզար-ձակուրդ գնացող աշխատակիցներ պետք չեն։Ես հղիացա և մենք ունեցանք աղջիկ, և երբ նա դարձավ 2 տարեկան, ես ուզում էի նորից ընդունվել աշխատանքի, բայց Ռոբերտը թուլ չտվեց և որոշ ժամանա անց ես հղիացա երկրորդ անգամ և դարձավ այնպես, որ արդեն 5 տարի է ֆիզարձակուրդի մեջ եմ։

Բայց ստացվեց այնպես, որ Ռոբերտի բիզնեսը սնանկացավ, մենք դեռ ունեինք մի քանի վարկեր և այդ վիճակից նա սկսեց շատ խը-մել։Ես մտածում էի, որ նա կհավաքի իրեն և կսկսի մտածել առաջ շարժվելու մասին։ Նա շարունակում էր խմել, գումարն արդեն ո-չնչի չէր հերիքում, և ամեն խոսքից նա բղավում էր ինձ կամ երեխաներ վրա։ Ես չգիտեի, թե ինչ անեմ, որպեսզի կարողանանք ապ-րել, բայց ամենացավալին այն էր, որ իմ սիրելի ամուսինը հարբեցող էր դարձել և չէր ցանկանում դա ընդունել։ Մեր վերջին խոսակ-ցության ժամանակ նա ինձ ասաց,

֊ Դու արդեն մեծ աղջիկ ես, գնա և աշխատիր, հերիք է արդեն նստես իմ վզին։

Այդ ժամանակ ես հասկացա, որ դա արդեն վերջն էր, քանի որ նա չէր ընդու նում այն, որ ինքն է ինձ ստիպել ունե նալ երեխաներ և դուրս գալ իմ սիրելի աշխատանքից։ Մենք բաժանվեցինք, նա դեռ շարունակում է խմել և ունի վատ տեսք, երեխաները խոսում են նրա հետ և երբեմն հանդիպում, ես նրանց չեմ արգելում։Ես կարողացա զրոյից սկսել ամեն ինչ և այժմ ունեմ բարձր պաշտոն։ Ինչ եմ ցանկանու ասել Ձեզ այս պատմո ւթյունով, այն, որ պետք չէ ամբոցջությամբ վստահել տղամ արդուն, որքան էլ որ հո ւսալի լինի նա։ Պետք չէ մոռանալ Ձեր նպատակների և երազանքների մասին հանուն տղամարդու։ Ես այլևս նույն սխալը չեմ կրկնի և դուրս չեմ գա իմ սիրելի աշխատանքից, որքան էլ ոսկի սարեր խոստանան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика